Քանաքեռցի Տույի ընկերը լինելու մասին խոստովանությունը Գագիկ Սուրենյանի համար թանկ արժեցավ. ի՞նչ պատիժ նա ստացավ. Armlur.am


02:40 , 24 հոկտեմբեր, 2017

Armlur.am֊ը գրում է․

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ընթերցողին է ներկայացրել՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:

Պաշտոնյան, մասնավորապես, այդ հանդիպումն անվանել է Աստծո պարգև: Այս հրապարակումից հետո մեծ ճանաչում վայելող Սուրենյանը տարբեր քննադատությունների արժանացավ ինչպես համացանցի տիրույթում, այնպես էլ դրանից դուրս:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կատարվածից հետո Գագիկ Սուրենյանը  նկատողություն է ստացել իր վերադասից` պաշտոնական դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար:

ArmLur.am-ի տեղեկությունը ԱԻՆ մամուլի ծառայությունից հաստատեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ