Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի․ արագ և շատ էժան բաղադրատոմս


03:22 , 24 հոկտեմբեր, 2017

Բաղադրիչներ

Շերտավոր խմորի պատրաստումը

Ձիթապտղի յուղը  դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե, ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: