Wnews.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը։
Լիլին արդեն Չինաստանի Սանյա քաղաքում է։ Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին։
Wnews.am-ը ներկայացնում է , թե ինչպես է անցնում գեղեցկուհու առօրյան: Լիլին մասնակցում է տարբեր միջոցառումների, ծանոթանում չինական մշակույթին: Տեսանյութում նա սովորում է թեյ պատրաստել չինական խոտաբույսերից: