Հանձնել է հանգուցյալ հոր նռնակը, պահունակն ու փամփուշտները


20:33 , 23 հոկտեմբեր, 2017

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11.30-ին, 1976 թ. ծնված Էդիկ Հ.-ն կամավոր հանձնել է զենք-զինամթերք:

Նա հանձնել է մասնավորապես,  «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 64 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: