Շատ գործողություններ պետք է նախապես պլանավորվեն, ոչ թե սպասենք, թե հակառակորդը ինչ կանի. Կորյուն Նահապետյան


16:51 , 23 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին լրացուցիչներ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար, այնինչ Ադրբեջանը հակառակն է անում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ խոսելով Արցախի ՊԲ վերջին հաղորդագրության մասին, ըստ որի՝ ադրբեջանական կողմը «Սպայկ» հրթիռներ է կիրառել ԼՂ ուղղությամբ:  

Կորյուն Նահապետյանն ասաց, որ շփման գծում այսօր տեղի ունեցածը խորը անհանգստություն է առաջացնում:  

«Պետք է դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը, հատկապես վերջին հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ Ժնևում, որի ժամանակ կողմերը պայմանավորվեցին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն լարվածության թուլացման համար: Այնինչ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո փորձում է լարել իրադրությունը»,- ասաց Կ. Նահապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պետք է կոչ անել, դիմել, որ ընդունված հայտարարությունը, որի տակ ստորագրել են երկու ԱԳ նախարարները, չի պահվում, ավելին՝ Ադրբեջանի ԶՈւ-ն դրան հակառակն է անում:

«Ադրբեջանական կողմը հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին, ինչպես նախկինում: Մենք պետք է ապավինենք մեր զգոնությանը, հետևողական աշխատանք տանենք՝ միջազգային հանրության շրջանակներում, գործուն միջոցներ ձեռնարկենք, համարժեք արձագանք տանք: Կլինեն անհանգստացնող գործողություններին համարժեք պատասխաններ»,- նշեց Կ. Նահապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։