Թուրքիայի խոշոր քաղաքների քաղաքապետերը հրաժարվում են ենթարկվել Էրդողանին ու հրաժարական տալ


16:05 , 23 հոկտեմբեր, 2017

tert.am-ը գրում է. 

Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքների՝ մասնավորապես մայրաքաղաք Անկարայի, Բուրսայի և Բալըքեսիրի քաղաքապետերը հրաժարվում են ենթարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությանն ու լքել իրենց պաշտոնները, հաղորդում է CNN Türk-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը:

Էրդողանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին թուրքական մամուլում երկար ժամանակ արծարծվող հարցին, պաշտոնապես հաստատել է. «Պարոն Մելիհ Գյոքչեքին նույնպես այս մասին տեղեկացվել է: Եթե դիմադրի՝ վերջը վատ կլինի»:

Լրատվամիջոցները նշում են, որ Անկարայի քաղաքապետը ցանկացել է վերջին անգամ հանդիպել ու խոսել նախագահ Էրդողանի հետ: 

Շարունակությունն՝ այստեղ