Իսրայելը կաջակցի Իրաքյան Քրդստանին իրանական ռազմական ուժերի հարձակումից պաշտպանելու համար


07:56 , 23 հոկտեմբեր, 2017
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կաջակցի Իրաքյան Քրդստանին իրանական ռազմական ուժերի հարձակումից պաշտպանելու համար: Նա ասել է, որ իրենք կօգտագործեն Սիրիայի օդային տարածքը Քրդստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են նաև օդային հարվածներ հասցնել իրանական ռազմական ուժին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերի Մոսկվա այցից առաջ կոչ է արել Բաղդադին և Էրբիլին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ: