Հոնկոնգում մետրոյի ուղևորը կնոջ է գցել ռելսերի վրա (տեսանյութ)


03:30 , 23 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մետրոյում հրել է հավաքարարին ու գցել ռելսերի վրա։ Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, կնոջը հոսպիտալացրել են ծնոտի վնասվածքով։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան: Մետրոյի կայարանի 59-ամյա աշխատակցուհին կանգնել է հարթակի եզրին և ձեռքով արել ռելսերի մյուս կողմում գտնվող մեկ այլ աշխատակցուհու: Այդ պահին նրա հետևից քայլող տղամարդն առանց պատճառի կնոջ կողքով անցնելիս հրել է նրան և հանգիստ շարունակել ճանապարհը: