Պակիստանը ցանկանում է միանալ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եկաթուղային միջանցքին


22:00 , 22 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Պակիստանը ցանկանում է միանալ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները միավորող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին: Այդ նպատակով Պակիստանը բանակցություններ է վարում Բաքվի հետ:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Բաքվի հետ բանակցություններ վարելու մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը։

Նրա խոսքով, վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ քննարկվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի, իսկ այնուհետև Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ միավորելու հարցը:

«Դա Ադրբեջանի համար հասանելիություն կապահովի դեպի Չինաստան»,-ասել է դեսպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։