Մոռացեք ատամների հետ կապված խնդիրների մասին


19:45 , 22 հոկտեմբեր, 2017

Fithacker.ru-ն գրում է, որ ձվի կճեպը մեծ քանակով կալցիում է պարունակում։ Կես թեյի գդալ ձվի կճեպը մինչև 900 մգ կալցիում է պարունակում, 24 մգ մագնեզիում, 8.4 մգ ֆոսֆոր, 8 մգ կալիում և 9 մգ նատրիում։ Դրա սննդային արժեքն ու բաղադրությունն այն հրաշալի միջոց են դարձնում ատամներն ամրացնելու համար։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է տաքացնել ձվի կճեպը, որպեսզի բոլոր վնասակար բակտերիաները ոչնչանան։ Կարող եք նաև կճեպը չորացնել գազօջախում՝ 10-15 րոպե՝ 140 աստիճանի պայմաններում։ Մանրացրեք կճեպն այնքան, մինչև փոշենման զանգված ստանաք։

Պահման պայմանները։ Ձվի կճեպի փոշին լցրեք փակ տարայի մեջ և պահեք սառնարանում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում օգտագործեք կես թեյի գդալ։ Օգտագործման ամենատարածված ձևն այն ջրին ավելացնելն է։