Գերմանիայում 2017 թվականին հարուցվել է ահաբեկչության հետ կապված 900 գործ


17:30 , 22 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Գերմանիայում 2017 թվականի հունվարից ի վեր հարուցվել է ահաբեկչության հետ կապված 900 գործ: Դրանց ճնշող մեծամասնությունն ունի իսլամիստական բնույթ, իսկ մնացածը՝ ձախ կամ աջ արմատական: Այդ մասին հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը:


Նշվում է, որ գրանցվել է նման գործերի զգալի աճ, դեռևս 2016 թվականին Գերմանիայում հարուցվել է 250 գործ՝ ահաբեկչական գործունեության առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։