Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ.Պուչդեմոն


13:15 , 22 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ իր որոշումներով Մադրիդը հարձակում է գործում ժողովրդավարության դեմ և որ Իսպանիայի իշխանությունների քայլերը կարող են բացասական նախադեպ ստեղծել նաև այլ երկրների համար, այս մասին գրում է pravda.ru-ն:

«Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ: Իսպանիայի իշխանությունները չեն կարող արհամարհել այն փաստը, որ Կատալոնիայի կառավարությունը կազմվել է շատ ավելի վաղ, քան ժամանակակից իսպանական սահմանադրությունը», - ասել է Կատալոնիայի ղեկավարը:

Նշենք, որ Կատալոնիայի կառավարությունը կազմվել է 1932թ.-ին՝ այն բանից հետո, երբ Իսպանիան ճանաչեց Կատալոնիան որպես մարզային ինքնավարություն: Իսպանիայում քաղաքացիական պատերազմից հետո կատալոնացի քաղաքական գործիչները ենթարկվել են աքսորի: Կատալոնիայի կառավարությունը վերականգնվել է 1972թ.-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։