Իրար մեջ թշնամի փնտրել պետք չէ, թշնամին սահմանից այն կողմ է


13:15 , 22 հոկտեմբեր, 2017
Բանակում ոչ մի տեսակ օրենք չի աշխատի, եթե յուրաքանչյուր զինվորի ու սպայի կողմից չլինի անհատական պատասխանատվության զգացում: Հատակպես սահմանային զորմասերում, որտեղ իրականացնում են նաև մարտական հերթապահություն ու իրենց կցագրված է մարտական զենք, կարող են «ներքևում»՝ զորամասում, ստացած վիրավորանքը հանկարծ հիշել ու ... Ապրիլյան պատերազմից հետո, ես ինքս նկատեցի, որ զգալիորեն նվազել է միջանձնային հարաբերություններում առկա լարվածությունը: Եթե իրար չէին ընդունում, կամ ջրերը նույն առվով չէին հոսում, աշխատում էին այնպես անել, որ ճանապարհները չհատվեն : Իսկ ընդհանուր առմամբ, բոլորի մոտ բարձրացավ այն գաղափարականը, որ իրար մեջ թշնամի փնտրել պետք չէ, թշնամին սահմանից այն կողմ է: Հուսով եմ, որ նորակոչիկների և «դեմբելների» միջև այս անգամ չի լինի կռված և չկռված տարբերակումն ու մեկը մյուսի նկատմամբ մեկ նիշով ավել լինելու հանգամանքը: Զինվորները միմյանց հետ շփվելիս պետք է հիշեն, որ մի քանի օրից իրենք մարտական զենքով մարտական հերթապահության են կանգնելու, գոնե սա աչքի տակ ունենան ու իրար չվիրավորեն մինչև հոգու խորքը, նկատողություն անելիս էլ լինել նրբանկատ...