Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը


15:50 , 21 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում, այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները:  Այն գտնվում է Էին ալ-Տալ շրջանում: Ռիա նովոստիի հաղորդմամբ,   գործարանի տնօրենը պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակել են մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ, շատ մարդիկ են զոհվել:

Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր:  Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր:

«Հեռանալով շրջանից՝  գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ