«Ժամանակ». ՊՊԾ գունդը գրաված զինված խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ին ցմահ ազատազրկում է սպասվում


11:30 , 21 հոկտեմբեր, 2017
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել։ Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել և իրենց կարծիքով՝  պարզապես Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել։
 
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձն էլ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մասին է։
 
Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: