Շունն այս տղային սյան տեղ դրեց և որոշեց գծել իր տարածքը՝ միզելով նրա վրա․ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, տեսնել է պետք (Photo, video)


05:29 , 21 հոկտեմբեր, 2017

Հայնցե Սանչեսը փողոցի եզրաքարին նստած էր, երբ թափառական մի շուն մոտեցավ նրան, հոտոտեց, այնուհետև տղայի մեջքին հոգաց բնական կարիքները՝ դրանով նշելով իր տարածքը: Կատաղած տղան վեր կացավ տեղից և հիստերիայի մեջ ցանկացավ հարվածել շանը, բայց վերջինիս հաջողվեց փախչել:

Ավելի ուշ Սանչեսը վերադարձավ այդ նույն վայր և թափառական շանն իր տուն տարավ: Այսօր արդեն Էնցո անունով շունն ապրում է կուշտ ու ապահով: