Սահմանապահ շանը հետաքրքրեց ուղևորներից մեկի «Գաղտնիքների գիրք» անունով այս տետրը․ տեսեք, թե ինչ գաղտնիք էր թաքցրած դրա վերջին էջում


04:58 , 21 հոկտեմբեր, 2017

Բելառուսա-ուկրաինական սահմանին ծառայողական շունը հետաքրքրվեց «Կիև-Սանկտ Պետերբուրգ» գնացքի ուղևորներից մեկով: Խուզարկման ժամանակ Ուկրաինայի քաղաքացու «Գաղտնիքների գիրք» անունով նոթատետրի վերջին էջում կանեփի մի ցողուն գտան: Նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: