Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Իրանին Սիրիայում իր զորքերը տեղակայելու ծրագրերի համար


21:04 , 20 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում մեղադրել է Իրանին Սիրիան Իսրայելի դեմ սեփական ռազմաբազաներով և իր կողմից վերահսկվող խմբավորումների «տասնյակ հազար մարտիկների» ներկայությամբ «ֆորպոստ» դարձնելու ձգտման համար: Այդ մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ամերիկացի իր  գործընկեր Ջեյմս Մեթիսի հետ հանդիպմանը Լիբերմանը խոսել է հարևան երկրում Իրանի մշտական ռազմական ներկայության անընդունելի լինելու մասին: Այդ նույն հարցը շաբաթվա սկզբին նա բարձրացրել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։