Երեւանում հրդեհվել եւ ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի մեքենա


20:53 , 20 հոկտեմբեր, 2017

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի նրբանցքում՝ ոստիկանության գնդի շենքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:46-ին: