«Քաղաքում»-ից Մովսես Նիկողոսյանն առաջին անգամ խոսում է իր դատվածության եւ նշանդրեքի մասին. Bravo.am


17:30 , 20 հոկտեմբեր, 2017

Bravo.am-ը գրում է.

«Քաղաքում» սերիալում Կարբիտի դերակատար Մովսես Նիկողոսյանը նշանադրվել է: BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում դերասանն առաջին անգամ բարձրաձայնել է, որ դատվածություն ունի, խոսել է անազատության մեջ սիրելիի հետ շփման դժվարությունների, առաջին հանդիպման մասին, եւ ոչ միայն: 

Նրա նշանածը՝ Օվսաննան, մասնագիտությամբ իրավաբան է, ծանոթացել են սոցիալական ցանցի միջոցով.«Ես եւ սերս, նրան միշտ այդպես եմ դիմում, իրար ճանաչում ենք շուրջ 4 տարի: Առաջին անգամ տեսնելով նրա լուսանկարը՝ միանգամից գրեցի, որ մենք պետք է ամուսնանանք: Այնքան համոզիչ ու բարի աչքեր ուներ, որ վստահ էի՝ իմ կյանքի ուղեկիցը պետք է դառնա: Բնականաբար, նրան զարմացել էր անծանոթի արտասովոր առաջարկը»: