Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլիամսն ընտրում են հարսանիքի վայրը


17:22 , 20 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը նախապատրաստվում են իրենց հարսանիքին: Այս մասին գրում  է բրիտանական The Daily Mail-ը: Հոկտեմբերի 16-ին նրանց նկատել են Նոր Օռլեանում, որտեղ նրանք ընտրում էին խնջույքի վայրը:

Նշվում է, որ նրանք Նոր Օռլեան են գնացել մասնավոր ինքնաթիռով: Այնտեղ են մնացել մինչեւ երեկո: Իրենց հարսանիքը կազմակերպող անձնակազմի հետ ծանոթացել են տարբեր վայրերի, որտեղ կարելի անել խնջույքը, որոշել են մենյուն: