Շատերի մոտ գիշերը ուտելու ցանկություն է առաջանում, սակայն, ինչպես հայտնի է, դա կարող է վնաս հասցնել կազմվածքին: Պարզվում է՝ կան մթերքներ, որոնք բացառություն են կազմում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 մթերք, որ կարելի է ուտել գիշերը՝ առանց կազմվածքին վնաս հասցնելու:
Սև շոկոլադը շատ քիչ շաքար է պարունակում և, բացի այդ՝ արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
Որքան էլ զարմանալի է, գիշերը կարելի է ապուր ուտել առանց կառուցվածքի համար անհանգստանալու:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նուշը չի ազդում քաշ հավաքելու վրա:
Բրինձն օգնում է ազատվել անքնությունից և չի վերածվում ճարպային կուտակումների:
Չիպսերի կամ արևածաղիկի փոխարեն դդմի սերմեր կերեք, դրանք չեն նպաստում գիրացմանը: