«Հրապարակ»․ Սեյրան Սարոյանը Մոսկվայում իրեն լավ է զգում՝ բիզնեսներն այնտեղ են


06:12 , 20 հոկտեմբեր, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, որտեղ, սակայն, գեներալի հրավերով Կորեայից հատուկ բժիշկներ են հրավիրել, որոնք զբաղվում են Սարոյանի առողջական խնդիրներով:

Ինչո՞ւ Մոսկվա՝ հարցրինք նրա մտերիմներին։ «Իրեն լավ է զգում Մոսկվայում, բիզնեսներն այնտեղ են»:

Մինչ այդ Սարոյանը բուժվում էր Չինաստանում, դրանից առաջ Իսրայելում Մեռյալ ծովի վաննաներ էր ընդունում»: