Հայտնի է դարձել գահից Ճապոնիայի կայսեր հեռանալու ժամկետը


02:20 , 20 հոկտեմբեր, 2017

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ կայսր Ակիհիտոն գահից կհեռանա 2019 թվականի մարտի վերջին։ Այս մասին հայտնում է Asahi Shimbun-ը։

Ինչպես նշում է պարբերականը, համապատասխան որոշումն ընդունվել է բյուրոկրատական ընթացակարգերը դյուրացնելու նպատակով. մարտի 31-ին երկրում ֆինանսական տարին ավարտվում է։

Արդեն ապրիլի 1-ին՝ նոր ֆինանսական տարվա մեկնարկով կայսր կլինի գահաժառանգ Նարուհիտոն։

2017 թվականին ավելի վաղ կայսր Ակիհիտոն հանգստի անցնելու ցանկություն էր հայտնել, որից հետո ամռանը Ճապոնիայում ուժի մեջ էր մտել օրենք, որը թույլ է տալիս կայսերը լքել գահը։