Երեւանի 2 բնակարաններում հայտնաբերվել են տանտերերի դիերը


00:52 , 20 հոկտեմբեր, 2017

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1949 թ. ծնված Է. Ա.-ի դին: Իսկ ավելի վաղ` ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: