Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք կինը կարող է դառնալ ՌԴ նախագահ


23:44 , 19 հոկտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ երկրի հաջորդ նախագահը կարող է կին լինել: «Մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է»,- «Վալդայ» ֆորումի ընթացքում ասել է Պուտինը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք կարող է ՌԴ հաջորդ նախագահ դառնալ կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրությունները կայանալու են 2018 թվականին: Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրը, տեղեկացրել էր, որ ՌԴ հաջորդ նախագահը կարող է լինել կին: ԶԼՄ-ները ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել Քսենիա Սոբչակին: Հեռուստամեկնաբանը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է: