Ես հաճախ եմ լինում ծերանոցում, այնտեղ ավագ ընկերներ ունեմ. Լուզիա Ղամբարյանը ծերանոցի տնօրեն «դառնալու» մասին


22:00 , 19 հոկտեմբեր, 2017
Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին նկարահանվում է նոր հեռուստասերիալում, որը կհեռարձակվի  Հանրային հեռուստաընկերությամբ:
 
««Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հետո որոշեցի մի որոշ ժամանակ ձեռնպահ մնալ հեռուստասերիալներից, բայց երբեք չեմ ասել՝ այլեւս չեմ նկարահանվի: Ինձ հանգիստ էր պետք, իսկ հիմա արդեն գերադասում եմ ավելի կարճատեւ հեռուստասերիալներում խաղալ: Սակայն սա բնավ չի նշանակում, որ երկարատեւ սերիալները վատն են, դրանք եւս ունեն իրենց լսարանը: Պարզապես իմ պարագայում ժամանակս պետք է կարողանամ ճիշտ բաշխել եւ հասցնել ավելի շատ թատրոնային աշխատանքով զբաղվել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուիզա Ղամբարյանը:
 

 
Դերասանուհին միանգամից երկու հեռուստասերիալում կնկարահանվի: Առաջինը Հանրայինի «Ծերոանոցն» է, մյուսն՝ «Ավազե դղյակ» անունը կրող հեռուստասերիալը, որը կցուցադրվի «Արմենիա Պրեմիում»-ի եթերում: Վերջինի մասին Լուիզան տեղեկություններ խուսափեց հայտնել, քանի որ նկարահանումները դեռեւս սկսված չեն: 
 
«Ծերանոց» ֆիլմաշարում դերասանուհին մարմնավորելու է տնօրենին, որը բացասական կերպար է: Դիտարկմանը, որ հեռուստադիտողն նրան սովոր է տեսնել հիմնականում դրական կերպարներով, վախ չունի՞ որ այս կերպարը լավ չի ընդունվի հեռուստադիտողի կողմից, դերասնուհին արձագանքեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։