Սոցփաթեթից օգտվողների համար առողջապահական ծառայությունների նոր մոդել է ներդրվել


18:22 , 19 հոկտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Սոցիալական փաթեթից օգտվող 100 հազար պետական ծառայողների համար հոկտեմբերի սկզբից առողջապահական ծառայությունների նոր մոդել է ներդրվել: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:

«Հոկտեմբերի 1-ից հետո սոցփաթեթով անձը եթե վատ զգաց, կամ զանգում է իր բժշկին, կամ դիմում ապահովագրությանը և առնվազն 24 ժամվա ընթացքում ստանում է աջակցություն»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ  ամսվա սկզբից այսօր արդեն ունենք 600 վիրահատական միջամտություն: Ս.Մարգարյանը վստահեցրեց, որ ֆինանսների ծախսման արդյունավետությունը և նպատակայնությունը զգալի բարձրացել է: