Ժամանակակից աշխարհը լի է ստով և բացասական այլ բաներով։ Մենք ապրում ենք մի միջավայրում, ուր գրեթե ամեն ինչ հիմնված է կեղծ հարաբերությունների վրա։ Ասում են՝ 21-րդ դարում եսասիրությունն ու էգոիզմը հասել են իրենց գագաթնակետին․ բոլորը մտածում են միմիայն իրենց մասին և փառքի հասնելու համար պատրաստ են ամեն ինչի։
Արտիստ Լուիս Քիլսը անսովոր, սակայն իրականությանը համապատասխանող նկարազարդումներ է արել՝ ավելացնելով սեփական քննադատությունները։
Ոմանց համար ֆեյսբուքյան հավանումներն անգամ թթվածնից ավելի կարևոր են։
Երբ աշխարհը ղեկավարվում է համացանցի միջոցով։
Խոսքի ազատությո՞ւն․ արդյոք կա՞ նման բան։
Իսկ իրական զգացմունքները հաճախ ոչ մի կապ չունեն համացանցի ժպտացող կամ սիրահարված տեսք ունեցող էմոջիների հետ։
Երբվանի՞ց գիրք կարդալը դարձավ սեքսուալ։