Լեոնարդո Դի Կապրիոն տարվել է ուկրաինացի մոդելով


18:19 , 19 հոկտեմբեր, 2017

Հերթական մոդելը, ում հետ Լեոնարդո Դի Կապրիոն ժամանակ է անցկացնում, դարձել է ուկրաինացի մոդել Ալինա Բայկովան։ Օսկարակիր դերասանը լավագույն ընկերոջ՝ Թոբի Մագուայրի և Ալինայի ուղեկցությամբ Նյու Յորքում զբոսանքի է ուղևորվել։

Լեոյին 27-ամյա երկարոտն գեղեցկուհու հետ տեսնում են առաջին անգամ։

Նա եղել է աղքատ ընտանիքից, որը չի կարողացել ֆինանսի պատճառով աղջկան ուսման տալ։ Վերջինս աշխատել է որպես մատուցող։

Մի անգամ մատուցողների համար նոր համազգեստ են կարել։ Դերձակի մոտ բարեկազմ աղջկան նկատել է մոդելային գործակալության սեփականատերը, ով նրան առաջարկել է փորձել ուժերը մոդելային բիզնեսում։ Ալինան սկզբում կասկածել է, քանի որ չի հավատացել մոդելային բիզնեսին՝ կարծելով, որ մոդել նշանակում է մարմնավաճառ։ Այդ իսկ պատճառով նա առաջարկը մերժել է, սակայն որոշ ժամանակ անց ընդունվել մոդելային դպրոց և աշխատանքի նպատակով ուղևորվել Չինաստան, իսկ այնուհետև շահավետ առաջարկ ստացել Ֆրանսիայից։

Алина Байкова и Леонардо Ди Каприо - фото 82678