Փոխարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը ենթարկվել է պատասխանատվության


16:20 , 19 հոկտեմբեր, 2017
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Հարությունյանի էջում տեղադրել էր ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկար եւ նշել, որ տարիներ շարունակ այդ մեքենան վարել են հայկական պետհամարանիշերով։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է և վարորդը, փոխարինված հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոց վարելու համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշներն առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար: