«Ժողովուրդ». Աշխատում ենք համագործակցված. Վ. Եղիազարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության միջև լարվածության մասին


11:00 , 19 հոկտեմբեր, 2017

«ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության միջև միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, և պարբերաբար ականատես ենք լինում նրանց միջև անուղղակի բախումների: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա,  կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, և հստակ աշխատում ենք համագործակցված»: ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաև Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «…Որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երևույթին, դրանով է պայմանավորված»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: