Հիմա ինձ համար առավել կարեւոր բաներ կան, քան տեսահոլովակով ճանաչում ձեռք բերելը. Անի Լուպե


23:00 , 18 հոկտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա Պրեմիումի» եթերում «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է: Life.panorama.am-ի հետ զրույցում Ազիզյանների ընտանիքի մայրը՝ Ռուզանը, ում մարմնավորում է դերասնուհի Անի Լուպեն պատմել է, որ կարճատեւ դադարից հետո  թիմը կարոտած է վերադարձել նկարահանումներին:

«Պետք է իսկապես, առանց անգամ փոքրիկ կեղծավորության խոստովանեմ, որ մենք բոլորս շատ էիք կարոտել մեր թիմը: Ընդունված է, որ դերասանները դրական են արտահայտվում իրենց թիմի մասին, քանի որ հակառակն ասել այնքան էլ ճիշտ չէ, բայց, անկեղծ, սա այդ դեպքը չէ: «Ազիզյաններ»-ում իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում, մենք չափազանց սիրում ենք միմյանց ու մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին»,- նշեց Անին:

Դերասնուհու խոսքով՝ երրորդ եթերաշրջանի ամեն մի սերիան նոր ուղղություն կմտցնի սիթքոմում:

«Իհարկե, սպասվում են նոր ու էլ ավելի ծիծաղաշարժ զարգացումներ, սակայն կերպաների բնավորություը չի փոխվել, այդ առումով ամեն ինչ նույնն է մնացել: Ռուզանը շարունակում է չլինել լավ տնային տնտեսուհի, մխսում է ամուսնու գումարները, բայց միաժամանակ շարունակում է սիրված մնալ»,- նշեց Անի Լուպեն՝ հավելելով.

«Մեր սիրթքոմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ցուցադրվում է ընտանեկան ջերմություն: Թեեւ կերպարներն իրենց բնավորություններով կատարյալ չեն եւ երբեմն անգամ անտանելի են, բայց ընտանիքում նրանք սիրված են: Մենք ցույց ենք տալիս նաեւ, որ կենցաղը չի պակասեցնում ամուսինների միջեւ սերը, ինչը, կարծում եմ, նաեւ օրինակելի է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։