Աշխարհի ամենատարօրինակ ուտեստները․ իսկ դուք կցանկանայի՞ք համտեսել


20:15 , 18 հոկտեմբեր, 2017

Ամեն ոք ունի իր սեփական ճաշակն ու նախընտրած ուտելիքները։ Մինչ մեկը խելագարվում է ծովամթերքի համար, մյուսը տանել չի կարողանում անգամ դրա հոտը։ Բայց որոշ երկրներում հատուկ ուտեստ են համարվում այնպիսի բաներ, որոնց մասին մտածելն անգամ ոմանց մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում։

Ահա աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ ուտեստները։

Մեքսիկա - տապակած մորեխներ

Related image

Այո, դուք ճիշտ կարդացիք․ Մեքսիկայում մորեխներին ուտում են, այն էլ՝ տապակած վիճակում։

Նորվեգիա - Սմալահով

Image result for Smalahove

Որքան էլ տարօրինակ է, Նորվեգաիայում Սմալահովը շատերի սիրելի ուտեստն է։ Այն իրենից երկայացնում է հատուկ կերպով եփված գառան գլուխ։ Սովորաբար Սմալահով պատրաստում են Սուրբ ծննդյան նախօրեին։

Հարավարևելյան Ասիա - Բալութ

Բալութը խաշած ձու է, սակայն ոչ սովորական․ այն պատրաստելու համար վերցնում են բադի՝ կիսով չափ սաղմնավորված ձու, որում արդեն որոշ չափով ձևավորվել է ապագա բադիկը, ապա խաշում են այն և ուտում։

Մալայզիա - Բութոդ

Միգուցե ձեզ համար որդեր ուտելը զզվելի երևույթ է, սակայն Մալայզիայում սա տարածված սովորույթ է։ Բացի այդ՝ ասում են՝ որդերը հարուստ են շատ օգտակար նյութերով։

Չինաստան - արյան տոֆու

Առաջին հայացքից թվում է՝ այն շոկոլադե պուդդինգ է կամ այլ համեղ բան, սակայն իրականում այն խոզի արյուն է՝ եփված և պնդացած վիճակում։ Չինաստանում արյան տոֆու պատրաստելու համար օգտագործում են նաև գառան, հավի և անգամ կովի արյուն։

Ֆրանսիա - գորտի ազդրեր

Ֆրանսիացիներն ասում են, որ գորտի ազդրերը չափազանց համեղ են։ Բայց մինչև չփորձես, չես կարող համոզվել։ Ոմանք պնդում են, որ դրա համը շատ նման է հավի մսի համին, և եթե չիմանաս, թե ինչ ես ուտում, ապա միգուցե գլխի չընկնես, որ հավի միս չէ։

Ճապոնիա - Թունա ձկան աչքեր

Միանշանակ, կարելի է ասել, որ վիզուալ առումով այս ուտեստը, մեղմ ասած, այնքան էլ գրավիչ չէ։ Սակայն ճապոնացիների պնդմամբ՝ այն չափից դուրս համեղ է, բացի այդ՝ բավականին մատչելի է։