Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում


20:44 , 18 հոկտեմբեր, 2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: