ՀՀ տնտեսական զարգացման տենդենցները խոսում են այն մասին, որ ավելի շատ ներգաղթ է լինելու, քան արտագաղթ. Սուրեն Կարայան


15:20 , 18 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ տնտեսական զարգացման առումով ոչ միայն ինքն է լավատես, այլ նաև միջազգային կառույցները. մասնավորապես՝ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները: 

«Այդ լավատեսության մասին խոսում են նաև առաջին 8 ամիսների վիճակագրական ցուցանիշները, մոտ ժամանակներում կամփոփվի 9 ամիսների ցուցանիշները, և այս տենդենցները պահպանվելու են»,-ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ մինչ 2035 թվականը Հայաստանում կմնա մինչև 2,5 միլիոն մարդ, այնինչ նախագահը խնդիր էր դրել 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչություն, Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսության զարգացման առումով միտումները խոսում են լրիվ հակառակի մասին։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ