68 տարեկան հասակում մահացել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը


11:25 , 18 հոկտեմբեր, 2017

Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

Գործարար Լեւոն Հայրապետյանին հուլիսի 15-ին ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնությունում՝ Դոմոդեդովոյի օդանավակայանում։ Վերջինիս մեղադրում են փողերի լվացման եւ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ։