Իրաքյան «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») դաշտային հրամանատարներից մեկը վերջին օրերի ռազմական հաջողություններից և առաջխաղացումից հետո հայտարարել է, որ Իրաքի Քրդստանի փեշմարգայի ուժերը նահանջել են մինչև 2003 թ․ սահմանը։
Պատմության անիվն իրոք անսպասելի և ինչ-որ տեղ նաև անողոք պտույտներ կարող է կատարել։ Դեռևս մի քանի օր առաջ հերոսացած և իր անունը Մերձավոր Արևելքի պատմության մեջ ոսկեզօծ տառերով գրել ցանկացող Մասուդ Բարզանին դեպքերի նման զարգացման արդյունքում հնարավոր է՝ արագորեն վերածվի հակահերոսի։