Aysor.am-ը գրում է.
«Լյուդվիգ անունով ոզնին». պայմանական հենց այսպիսի վերնագիր ունի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կողմից պատրաստվող նոր աշխատանքը, որն այս անգամ ռոմանտիկ կատակերգության ժանրում է:
Ֆիլմի մանրամասների, դերասանական անձնակազմի, ինչպես նաև՝ մի փոքր շփոթություն առաջացնող վերնագրով ֆիլմի գաղափարի մասին Aysor.am-ը զրուցել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ:
«Եթե հասկանայի, թե վերնագրի մեջ ի՞նչն է առավել մեծ խառնաշփոթ առաջացնում՝ ոզնու առկայությո՞ւնը, թե՞ անունը, գուցե կարողանայի առավել հստակ ու սպառիչ պատասխան տալ այդ ուղղությամբ (ժպտում է, հեղ.)… Ինչ վերաբերում է մտահղացմանը, ապա ցանկացած ֆիլմ միշտ սկսվում է սցենարից, որը մտքերի, ապրումների ծնունդ է: Այդ մտքերն արդյունքում կամ կինոսցենարի ֆորմա են ձեռք բերում, կամ շարունակում են որպես միտք էլ մնալ: Այս դեպքում հաջողվեց ինձ հաղորդված էմոցիաներն ու ապրումները սցենար դարձնել», - ասաց Մհեր Մկրտչյանը:
Նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը: Ի դեպ, Մհեր Մկրտչյանն անձամբ է ընտրում այն դերասաններին, որոնց հետ պատրաստվում է աշխատել: Հետաքրքրվեցինք՝ կա՞ դերասանական կազմում այնպիսի մեկը, ում ընտրության հարցում տատանվում էր:
«Գիտեք, տատանվում ես մինչև ընտրությունը, քասթինգի ժամանակ, բայց կա մի սահման, որն անցնելուց հետո այլևս իրավունք չունես ընտրությանդ հարցում կասկածելու: Նկարահանման հրապարակ մտնելով՝ պետք է վստահես քո դերասաններին՝ մեկտեղ արժանանալով նրանց վստահությանը», - նշեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։