Վարչապետը պաշտոնից ազատել է իր սանիկին


19:14 , 17 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նրա օգնական Նարեկ Ադոնցին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Ադոնցին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Ադոնցը վարչապետի սանիկն է: