Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ. ՄԹ ԱԳՆ ղեկավար


16:35 , 17 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, սակայն կարևոր է համարում երկխոսությունը" Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը. հայտնում է РИА Новости-ն:

Նա նաև հաստատել է բրիտանական իշխանությունների` նախկինում արած հայտարարությունները, որ Լոնդոնն ապացույցներ չունի, որ ՌԴ-ն կապ ունի Բրիտանիայի դեմ կիբերհարձակումների հետ: Միևնույն ժամանակ, պաշտոնյան ՌԴ-ին մեղադրել է ոչ բարեկամական վարքագիծ ունենալու մեջ: