ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով հատուկ պատվիրակը կհանդիպի Լավրովի հետ


14:30 , 17 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Մոսկվայում հոկտեմբերի 18-ին կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` հանդիպումների ժամանակ կքննարկվի Սիրիայում լարվածության թուլացման գոտիների վերաբերյալ համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև Ժնևում բանակցային գործընթացի վերսկսումը: