Tert.amLife-ը գրում է.
Տարբերվող արտաքին, համարձակ լուսանկարներ, ահա թե ինչպես են տեսնում մարդիկ մոդել Սառա Թիլքյանին, բայց նա վերջերս հանրությանը ներկայացրեց իր դիզայներական հավաքածուն: Tert.am Life-ը զրուցել է Սառայի հետ մանկության, ապագա ծրագրերի ու դիզայներական հավաքածուի մասին:
-Սառա, դու ընթերցողին հայտնի ես որպես մոդել, բայց քչերը գիտեն, որ մասնագիտությամբ դիզայներ ես: Ե՞րբ ես սկսել դիզայների կարիերադ:
-Երբ այն տարիքում էի, որ ոչինչ չէի գիտակցում, ինձ նկարչության են տարել: 4 տարեկան էի, եթե չեմ սխալվում ու առաջին նկարս եղել է հագուստ: Այդ պատճառով, արդեն չեմ էլ մտածել ուրիշ բանի մասին, միշտ իմացել եմ, որ նկարիչ եմ լինելու: Իսկ ավելի ուշ որոշեցի, որ դիզայնով կզբաղվեմ:
--Ինչպիսի՞ն ես եղել դպրոցական տարիքում, ինչպե՞ս են ընդունել քեզ շրջապատում:
-Ես դպրոցական տարիքում էլ եմ տարբերվել, որովհետև այն ժամանակ էլ շատերին անհասկանալի ոճով էի հագնվում: Դասընկերներս իմ ոճը չէին հասկանում: Երկու դպրոց եմ փոխել: Սկզբում ամեն ինչ լավ էր, երբ եկա նոր դպրոց, ամեն ինչ կտրուկ փոխվեց, մակարդակն իջավ: Ես այդ ժամանակ միայնակ գնում, հասնում էի Օպերա՝ նկարչության, իսկ իրենք չգիտեին, թե դա որտեղ է: Նրանք մեծանում էին պապիկ տատիկների հետ սերիալ նայելով:
-Ինչո՞վ է տարբերվել քո մանկությունը;
-Ես և քույրս քաղաքակիրթ ձևով ենք մեծացել: Միշտ արվեստի մեջ ենք եղել՝ բալետներ, օպերաներ, ներկայացումներ: Դուրս էինք գալիս մի ժամով, հեռուստացույց երկու ժամ էինք նայում, այն էլ «Կուլտուրա» հեռուստաալիքը: Բայց ինձ այդ ամենը հաճելի էր:
-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեն ծնողներդ:
-Մայրս քիմիկոս է, հայրս՝ արևելագետ:
-Մայրիկիդ ճաշակն անդրադարձե՞լ է քեզ վրա:
-Ինձ թվում է, ընդհանրապես, չի անդրադարձել, որովհետև մենք շատ տարբեր ենք:
-Ինչպե՞ս են նրանք արձագանքել քո որոշումներին, ընտրություններին:
-Ընտանիքս միշտ էլ աջակցել է ինձ ու քրոջս, ինչ ընտրություն էլ, որ արել ենք:
-Ինչո՞վ է զբաղվում քույրդ:
-Քույրս այստեղ լրագրության բաժնում է սովորել, իսկ հիմա ուսումը շարունակում է ԱՄՆ-ում: Նա սովորող է՝ հանճար է:
-Նա ինչպե՞ս է արձագանքում քո աշխատանքներին:
-Շատ նորմալ: Ճիշտ է, բաներ կան, որ չի հավանում, բայց Սառա դիզայներին շատ լավ է վերաբերում: Երբ խոսում ենք, հարցնում եմ՝ ինչ-որ բան լա՞վն է, թե՞ ոչ, ասում է ՝ լավն է, բայց ես չէի հագնի:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ