«Ժամանակ». Ռուբեն Սադոյանի հարցում Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չի ունենա և կտա ագրեմանը


09:40 , 17 հոկտեմբեր, 2017

«Մեզ հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ-ի կողմից Կովկաս ինստի­տուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի ագրեմանի մերժու­մից հետո Հայաստանն այդ պաշ­տոնում առաջարկել է ՀՀ  ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանին: Ռուբեն Սադոյանի եղբայրը՝ Արա Սադոյանը, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն է: Ըստ ամենայնի, Ռուբեն Սադոյանի հարցում Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չի ունենա և կտա ագրեմանը (համաձայնությունը): Վրացիները տեղյակ են, որ ի տարբերություն Սերգեյ Մինա­սյանի, Ռուբեն Սադոյանը մոտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առաջացած խութերը կար­գավորելուն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: