«Ինձ ուղարկեք համակենտրոնացման ճամբար»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պատասխանել է իր ազգությունը քննարկողներին (Photo)


05:20 , 17 հոկտեմբեր, 2017

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է համացանցային օգտատերերի մեկնաբանությունները`ուղղված իր ազգությանը: Մեկնաբանողներից մեկն ափսոսանքով նշել է, որ Ժաննան հայուհի չէ, ինչին ի պատասխան մեկ այլ օգտատեր հավելել է, որ ավելի վատ` Ժաննան հրեա է: Նույն օգտատերը նաև մեկ այլ մեկնաբանողի, ով գրել է, որ Ժաննան և Գարիկը մեր ազգի պարծանքներն են, հիշեցրել է, որ Ժաննան մեր ազգի հետ, առհասարակ, կապ չունի: Նշենք, որ Ժաննան իրեն հատուկ հումորով կատակել է տվյալ թեմայի վերաբերյալ` նշելով. «Ինձ ուղարկեք համակենտրոնացման ճամբար»: