«Ինձ համար նա մնաց օտար». Հասմիկ Պապյանը 24 տարի համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց


00:15 , 17 հոկտեմբեր, 2017

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:

Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ, մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում… Բաժանումը սրտի բաց վիրահատություն է առանց անեսթեզիայի… Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:

Ավելացնելու ոչինչ չունեմ…

Հարգանքով և սիրով՝ Ձեր Հասմիկ»,- գրել է նա և հրապարակել հետևյալ լուսանկարը.