Մեքենայի դիմապակին խանգարել է կապիկին՝ գողանալու համբուրգերը


19:20 , 16 հոկտեմբեր, 2017

«Հարավային Աֆրիկայի բնակիչը տեսանկարահանել է, թե ինչպես է կապիկը փորձում իրենից գողանալ համբուրգերը հենց մեքենայի միջից։ Գողությունը կանխել է դիմապակին, որի հետևում էլ գտնվել է համբուրգերը»,- այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Կապիկը բազմաթիվ հուսահատ ջանքեր է գործադրել սննդին հասնելու համար։

37-ամյա Փիթեր Քոենի խոսքով՝ ինքը դայվինգով է զբաղվել Վիդալ հրվանդանի շրջանում և չի նկատել, թե երբ է կապիկների խումբը շրջապատել իր մեքենան։ Լողի պարապմունքներից հետո քաղցած Քոենը վերցրել է համբուրգերը, սակայն ստիպված է եղել ընդհատել սնվելը հեռախոսազանգի պատճառով։