Ավստրալիայում դեռահասը բռնաբարել է 84-ամյա թոշակառուի


20:00 , 16 հոկտեմբեր, 2017
Ավստրալիայի ոստիկանությունը որոնում է 15-ամյա Կլայվ Սիդնեյ Հարթին, ով բռնաբարել է 84-ամյա կնոջ։ Թոշակառուն դեռահասի կողմից իր իսկ տանը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 13-ին։

Արևմտյան Ավստրալիա նահանգի ոստիկանությունը դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել անչափահաս հանցագործին գտնելու հարցում։ Հարթի զոհին տեղափոխել են հիվանդանոց, ուր նա անցկացրել է մեկ գիշեր։

Հաղորդվում է, որ հանցագործը լուրջ վնաս չի հասցրել տարեց կնոջ ֆիզիկական առողջությանը։ Ներկա դրությամբ կինը վերականգնվում է տանը։ Ոստիկանությունը խոստացել է արագ գտնել հանցագործին։