Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում. համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ


18:01 , 16 հոկտեմբեր, 2017

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:


Ինչպես նշվում է հայտարարությունում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնև քաղաքում:


Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը նույնպես ներկա են եղել հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շեֆեր) հովանու ներքո: Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։