Գերմանիայի նախագահը կհանդիպի Պուտինի հետ


15:50 , 16 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 25-ին կայցելի Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն: Այցը կկայանա Պուտինի հրավերով:

Ըստ Պեսկովի` այցի ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: